ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, նոյեմբերի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի կնոջ` Վ. Պ.-ի կողմից բերված հանձնուքում եղած կոշիկի քսուքի միջից հայտնաբերել են «B 8» գրառմամբ 1 դեղահաբ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: