Նոյեմբերի 30-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Կենտրոնական գերեզմանատան մուտքի աղբամանի մոտ զենք է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Սթար» տիպի ատրճանակ եւ 9 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի եւ ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Արմեն Մ.-ն եւ կամովին հանձնել տարբեր տրամաչափի 204 փամփուշտ, «Ֆ-1» եւ «ՌԳԴ» տիպի նռնակներ` պայթուցիչներով:





























