ՀՀ Վերահսկիչ պալատի պատվիրակությունը` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 4-ին, կմեկնի ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբի՝ մասնակցելու Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (ԻՆՏՈՍԱԻ) 22-րդ համագումարի աշխատանքներին:
ՎՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շուրջ երկու հարյուր երկրից ժամանած պատվիրակների հիմնական ուշադրությունն այդ օրերին սեւեռվելու է արդյունավետ վարչարարությանն ու կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացմանը վերաբերող հարցերին: Համագումարի պատվիրակները բացի կանոնադրական խնդիրներից անդրադառնալու են նաեւ աուդիտի միջազգային ստանդարտներին:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Մի շարք նոր ստանդարտների մշակման եւ հետագա իրագործման աշխատանքներում իր դերակատարումն ունի նաեւ ՀՀ վերահսկիչ պալատը, որը, միաժամանակ, հանդիսանում է ԻՆՏՈՍԱԻ տարածաշրջանային եւ մասնագիտական կառույցների անդամ:
Համագումարն անցկացվում է երեք տարին մեկ անգամ: Առաջիկա երեք տարիներին համաշխարհային այս կազմակերպությունը նախագահելու է Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ բարձրագույն մարմինը:
Համագումարի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունենալու Իրանի, ԱՄԷ, ԵՏՄ եւ մերձբալթյան երկրների իրենց գործընկերների հետ. քննարկվելու են համատեղ ծրագրերին եւ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Համագումարի աշխատանքների արդյունքներն ամփոփվելու են եզրափակիչ հռչակագրում: Համագումարի գլխավոր նստաշրջանի փակմանը տեղի է ունենալու նաեւ 23-րդ համագումարի անցկացման վայրի եւ ղեկավար խորհրդի ընտրություն:
Դեկտեմբերի 13-ին ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությունը կվերադառնա Հայաստան։





























