2017-ին Հայաստանի օրգանական մթերքները կցուցադրեն Նյուրնբերգի «Biofach» տոնավաճառում։ Այս մասին դեկտեմբերի 2-ին լրագրողներին ասել է գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։ Նրա խոսքով՝ Գյուղատնտեսության նախարարությունը կօգնի հայկական օրգանական մթերքները ներկայացնել եւս 3-4 միջազգային ցուցահանդեսում։
NEWS.am–ն ավելի վաղ հայտնել էր, որ օրգանական ագրարային բիզնեսի զարգացման նախագծի շրջանակում ընտրել են 18 միջին արտադրողի, որոնց կօգնեն սերտիֆիկացիա անցնել։ Ծրագրի 2-րդ փուլում նման աջակցություն կստանա 40 ընկերություն՝ արդեն ոչ մեծ։ Հիմա Հայաստանում գործում է օրգանական արտադրանքի սերտիֆիկացիա ունեցող 56 ընկերություն։ Շուկայում ներկայացված են նաեւ արտասահմանյան ընկերություններ։ Խնդիրն այն է, որ «բիո» եւ «էկո» բնորոշումներն օգտագործում են նաեւ նրանք, ովքեր դրա համար հիմքեր չունեն։
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
«Այդ պատճառով մենք ստեղծում ենք աշխատանքային խումբ՝ պետության եւ հանրային սեկտորի ներկայացուցիչներով, որը մինչեւ մայիս կմշակի նոր օրենսդրական սկզբունքներ։ Գնորդներին կարելի է խորհուրդ տալ փաթեթավորման վրա ստուգել ոչ միայն արտադրողի անունը, այլ նաեւ ընկերության, որը նրան օրգանական արտադրանքի վկայական է տվել։ Եթե չգտնենք, նշանակում է, որ արտադրանքը օրգանական չէ»,– ասել է փոխնախարարը։






























