Ղարաբաղյան կարգավորման մեջ լուրջ շարժեր այժմ սպասել պետք չէ: Թե Հայաստանում, թե Ադրբեջանում ու Ղարաբաղում ներքին դիմադրությունն ավելի մեծ է, քան ճնշումը դրսից: Նման պայմաններում որեւէ փոփոխություն լինել չի կարող: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Անդրադառնալով նախագահների եռակողմ հանդիպմանը՝ Իսկանդարյանը նշել է, որ , ըստ ամենայնի, կլինի բանավոր հայտարարություն, «բայց հնարավոր է, որ դա էլ չլինի»:
« Հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակն այժմ բավական լարված է, իսկ Ադրբեջանում մի քանի օրից ընտրություններ են, այնպես որ Ռուսաստանի նախագահին չի հաջողվի անգամ նվազագույն դիվանագիտական ձեւակերպումներ ապահովել»,- նկատել է նա:
Իսկանդարյանը նշելէ նաեւ, որ «Ժառանգություն» կուսակցության օրինագիծը՝ «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» Հայաստանի խորհրդարանում անցնելու շանսեր չունի:





























