Թուրքիայի դատախազության կողմին իրականացվող գործողությունների շրջանակներում դեկտեմբերի 6–ի առավոտյան ձերբակալվել են Դիարբեքիրի նահանգի 2 քաղաքապետեր։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է Դիարբեքիրի Քայափընարի քաղաքապետ Մեհմեդ Ալի Այդընին եւ Յենիշեհիրի քաղաքապետ Սելիմ Քուրբանօղլուին։

Երկու քաղաքապետերն էլ մեղադրվում են «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեջ։