Մոսկվայում ամփոփվել են ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգման ծրագրի առաջին փուլի արդյունքները եւ հստակեցվել անելիքները:
Աշխատանքային այցով դեկտեմբերի 7-8-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ատոմային էներգետիկայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի, առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի եւ «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ղեկավարության հետ։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Քննարկվել են ատոմային էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։
Կողմերն անդրադարձել են մասնավորապես Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ընթացքին։ Ամփոփվել են առաջին փուլի արդյունքները եւ հստակեցվել 2017թ. խնդիրներն ու ժամանակացույցը։
Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ էներգաբլոկի ծրագրի իրականացման շրջանակներում նաեւ 2018-2019թթ. իրականացվելիք աշխատանքի ծավալի եւ ժամկետների վերաբերյալ։






























