Մեր տարածաշրջանում պատերազմի հավանականությունը տեսականորեն չի կարելի բացառել, սակայն գործնականում լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսումը բացառվում է։ Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուրարդ Շարմազանովը։

«Այն կողմը, որը կսկսի պատերազմը, շատ լուրջ կորուստներ կունենա՝ ե՜ւ քաղաքական , ե՜ւ մարդկային, ե՜ւ տնտեսական առումներով։ Պատերազմն առաջին հերթին շահեկան չէ Ադրբեջանի համար։ Բացի քաղաքականից, նա կստանա նաեւ տնտեսական հարվածներ։ Այնտեղ կան Բաքու-Ջեյհանը, «Բրիթիշ փեթրոլիումը» եւ միջազգային տարբեր կորպորացիաներ»,- նշեց Շարմազանովը։

«Քանի դեռ մեր հարեւանը չի հասկացել, որ 21-րդ դարում խնդիրները պատերազմական ճանապարհով չեն լուծում, վտանգ կա։ Այդ է պատճառը, որ միջազգային հանրությունը պետք է ավելի խստացնի Ադրբեջանի սադրիչ գործողությունների նկատմամբ իր դիրքորոշումը։ Ինչպես 2 տարի առաջ Հայաստանի նախագահը Մյունխենում  ասաց, մենք պատերազմ չենք ուզում, սակայն պատերազմից չենք վախենում»,- ամփոփեց ՀՀԿ մամուլի քարտուղարը։