Ստամբուլի Vodafon Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան ոստիկանների դեմ իրականացված երկու հարձակումների հետ կապված Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարույթամբ է հանդես եկել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետը նշել է, թե հաստատ չի, սակայն սլաքները ցույց են տալիս PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն)։ «Թող բոլոր երկրները հրաժարվեն այդ կառույցին աջակցել»,-ասել է Նուման Քուրթուլմուշը։
Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի երեկոյան ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի են ունեցել երկու պայթյուններ, որոնց հետեւանքով սպանվել է 27 ոստիկան եւ 2 քաղաքացիական անձ։ Վիրավորների թիվը հասել է 166-ի։
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել էր, թե պայթյուններից մեկը հավանաբար իրականացրել է մահապարտը։ Մյուս պայթյունն իրականացվել է ռումբով բեռնված մեքենայով։
Հարձակումների պատճառով Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել։





























