Արգենտինական Սան Խուան քաղաքից ոչ հեռու 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)-ը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ էպիկենտրոնը գտնվել է Սան Խուանից 31 կմ դեպի հարավ, իսկ երկրաշարժի օջախը՝ 40 կմ խորությամբ:

Տուժածների եւ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: