Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տեղեկացնում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության բոլոր պաշտոնյաներին կրկին հանձնարարել է մինչեւ տարեվերջ աշխատանքի գալ ու գնալ միայն տրանսպորտով:
«Սիրելի երեւանցիներ, տրանսպորտում նրանց տեսնողներին խոստանում եմ շատ ջերմ խոսքեր: Սպասում եմ լուսանկարների, տեսնենք հանձնարարականի մասին զեկույցն ու ձեր նկատած լուսանկարները որքանո՞վ են համընկնելու»,- քաղաքացիներին դիմում է Անահիտ Բախշյանը։





























