Հայաստանը պետք է շարունակի կոմպլեմենտար քաղաքականությունը, հիմա ծայրահեղ մոտեցումների ժամանակը չէ: Դեկտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր, հանրապետական Մկրտիչ Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ողջունել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղը վաղուց արդեն պատրաստ է ինքնուրույն քաղաքականություն վարել: «Մինչեւ հիմա մենք երազում էինք այդ մասին: Մենք պետք է շարունակենք կոմպլեմենտար քաղաքականությունը եւ նպաստենք, որպեսզի Ղարաբաղն իսկապես բանակցային գործընթացի կողմ դառնա եւ կարողանա աշխարհի առջեւ կանգնել իր ժողովրդավարական ինստիտուտներով»,- ընդգծեց Մինասյանը:
Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է որպես նախապայման բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցություն պահանջել՝ բանակցությունների վերադառնալու համար:
«Վաղուց արդեն Ղարաբաղը պատրաստ է դուրս գալ Հայաստանի հովանուց եւ ինքնուրույն քաղաքականություն վարել»,- ընդգծել էր Էվանսը:





























