Ավելի քան երեք տասնյակ փաստաբան դիմել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին պարզելու՝ արդյոք հանձնաժողովի կողմից հարուցվել է կարգապահական վարույթ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի եւ արձանագրել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կատարած ապօրինությունները։
Հայցը Եվրոպական դատարան ներկայացրել էին Բյուզանդի փողոցի բնակիչներ Յուրի Վարդանյանը, Արտաշես Վարդանյանն ու Շուշանիկ Նանուշյանը 2007 թվականին։ Նրանց սեփականությունը՝ 1,385 քմ, խլել էին պետական կարիքների համար, իսկ դրա իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն փոխհատուցել միայն 54 մլն դրամը։
Փաստաբանների հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ՝
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սույն թվականի հոկտեմբերի 27-ին թիվ 8001/07 Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրած վճռում արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի (վճռի տեքստում նշված է որպես judge M.) կողմից թույլ է տրվել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:
Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 153 եւ 155 հոդվածների, ՄԻԵԴ նշված վճիռը հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը վերապահված է բացառապես Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:
Այդ կապակցությամբ խնդրում ենք հայտնել, թե արդյոք հանձնաժողովի կողմից հարուցվել է կարգապահական վարույթ Ա.Մկրտումյանի նկատմամբ, թե՝ ոչ:
Հարգանքով՝
Փաստաբաններ՝
1. Վահե Գրիգորյան
2. Երվանդ Վարոսյան
3. Տիգրան Եգորյան
4. Վարդուհի Էլբակյան
5. Մերի Ալավերդյան
6. Արծրուն Բադալյան
7. Արթուր Հարությունյան
8. Հովհաննես Չամսարյան
9. Գարիկ Գալիկյան
10. Տիգրան Աբրահամյան
11. Արայիկ Պապիկյան
12. Լուսինե Հակոբյան
13. Գուրգեն Հարությունյան
14. Արթուր Քարամյան
15. Հենրիկ Մարտիրոսյան
16. Հակոբ Սաֆարյան
17. Զառա Միրզոյան
18. Քրիստինա Գեւորգյան
19. Գեւորգ Դավթյան
20. Գրիշա Բալասանյան
21. Երեմ Սարգսյան
22. Հայկ Հարությունյան
23. Կարապետ Սիմոնյան
24. Ժիրայր Սաֆարյան
25. Սյուզաննա Խչեյան
26. Դավիթ Հայրապետյան
27. Գավիթ Գյուրջյան
28. Անուշ Հարությունյան
29. Վահագն Մարտիրոսյան
30. Լուսինե Սահակյան
31. Արմեն Մուխսիկարոյան
32. Վահան Հովհաննիսյան
33. Դիանա Գրիգորյան
34. Ալինա Ավետիսյան
35. Քրիստինա Բեյբության
36. Տիգրան Աթանեսյան





























