Հակառուսաստանյան պատժամիջոցների ժամկետը երկարացնելը յուրատեսակ ծիսակարգի է վերածվել, համարում է Die Welt կայքում հրապարակված հոդվածի հեղինակ Անդրե Տաուբերը։ «Այսօր ԵՄ ներսում սկսել են դիմադրել այդ միտումին, իսկ տնտեսությունը  վաղուց էր դեմ դրան»,- արձանագրում է հեղինակը։

«Տարեկան երկու անգամ ԵՄ-ն կոչ է անում գործողություններ ձեռնարկել ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ, իսկ հետո, չտեսնելով ոչ մի արդյունք, եւս կես տարով երկարացնում է հակառուսաստանյան տնտեսական պատժամիջոցները, որպեսզի պահպանի ճնշումը Մոսկվայի վրա»,- ասվում է հոդվածում։

Մինչդեռ այսօր նկատվում են այդ ծիսակատարությանը դիմադրելու փորձեր՝ թե քաղաքական, թե տնտեսական դաշտերում։ «Հակառուսաստանյան պատժամիջոցների երկարաձգումը չպետք է ավտոմատ կերպով կատարվի,- հայտնել է Ավստրիայի փոխկանցլեր ու էկոնոմիկայի նախարար Ռայնգոլդ Միթերլեները,- Այս թեմայով բանավեճերը պետք է ավելի ինտենսիվ դարձնել»

«Այս տեսակետը կիսում են Հունգարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Իսպանիայի ու հատկապես Իտալիայի ներկայացուցիչները,- նշում է հոդվածագիրը,- Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը նույնպես մի քանի ամիս առաջ Բրյուսելում կողմ էր արտահայտվել այդ պատժամիջոցային ռեժիմը վերաիմաստավորելուն։

Իսկ տնտեսության ներկայացուցիչները վաղուց արդեն նոր բանավեճեր են պահանջում ներկա սահմանափակումների նպատակահարմարության վերաբերյալ, գրում է Տաուբերը։ Գերմանիայի էկոնոմիկայի արեւելյան կոմիտեի ղեկավար Միխայիլ Հարմսի խոսքով պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանում ու ԵՄ-ում կոնյուկտուրան մշտապես փորձարկումների է ենթարկվում։