ԱՄՆ-ում հնգամյա տղան մահացել է Սանտա Կլաուսի գրկում։ Թենեսիում Էրիկ Շմիդտ Մաթցենը, որը արդեն վեց տարի է Սանթա Կլաուս է աշխատում, կատարել է անբուժելի հիվանդ 5-ամյա տղայի ցանկությունը, մահվանից առաջ այցելելով նրան։ Երեխան մահացել է հենց նրա գրկում։

Շմիդտը BBC-ին պատմել է, որ տղային է տվել նվերը ու ամուր գրկել, որից հետո երեխան մահացել է։ «Երբ ես զգացի, որ կյանքը լքում է նրան, արցունքներս հոսեցին, ես նայեցի պատուհանին ու լսեցի նրա մոր հուզված բացականչությունը»,- ասել է նա։ Նրա խոսքով, ինքը ընտանիքի անդամներին խնդրել է դուրս գալ սենյակից։ «Ես պետք է ուրախ լինեմ, դա ստիպում է երեխաներին իրենց երջանիկ զգալ ու ժպտալ՝ մոռանալով իրենց վախերի մասին։ Ես ծնողներին ասացի, եթե դուք գիտեք, որ նա մահանում է, դուրս եկեք միջանցք, ես էլ հետո կգամ ու կլացեմ ձեզ հետ միասին»։ «Փոքր երեխաների համար դժվար է հասկանալ, թե ինչ է մահը, բայց նրանք գիտեն, որ Սուրբ ծնունդը ուրախություն է։ Այդ տղային ավելի շատ հուզում էր այն, որ ինքը բաց կթողնի Սուրբ ծնունդը, քան այն, որ մահանում է»։

Տղան նրան հարցրել էր, թե ուր է ինքը գնալու մահից հետո ու ի պատասխան լսել, որ Սանտայի էլֆ է դառնալու։ Հետո նա գրկել էր Սանտային ու հարցրել․ «Սանտա դու կարո՞ղ ես օգնել ինձ»։ Մի վայրկան անց նա մահացել էր Սանտա Կլաուսի գրկում։