ԱՄՆ-ում դեմոկրատ կոնգրեսական Չաք Ֆաթահը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել կաշառակերության, փողերի լվացման ու խաբեության մեջ մեղադրանքներով։ 60-ամյա կոնգրեսականը 22 տարի ներկայացրել է Փենսիլվանիա նահանգը ու եղել է Կոնգրեսի ամենատարեց սեւամորթ օրենսդիրներից մեկը։
BBC-ի փոխանցմամբ, դատավորը կոնգրեսականի հանցագործությունն անվանել է «զարմանալի»՝ հաշվի առնելով, որ նա ու նրա կինը 500 մլն դոլար տարեկան եկամուտ ունեին։
Ֆաթահը հայտնել է դատավճիռը բողոքարկելու մտադրության մասին՝ նշելով, որ իր 37-ամյա քաղաքական կարիերայի ընթացքում ինքը «տասնյակ միլիոնավոր մարդկանց» է օգնել։





























