Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-ամյակի կապակցությամբ տոնական միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտում տեղի է ունեցել հիմքից վերանորոգված հոսպիտալի բացման հանդիսավոր արարողություն։

Բացման արարողությանը մասնակցել են ԼՂՀ եւ ՀՀ նախագահներ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Ռոբերտ Քոչարյանը եւ երկու պետությունների կառավարական պատվիրակություններ, հասարակության ներկայացուցիչնեեր, հյուրեր։

Բանախոսները նշել են, որ սոցիալ-կենցաղային պայմաններն ու զինծառայողների առողջության եւ բուժման հարցերը մշտապես գտնվում են ԼՂՀ եւ ՀՀ ուշադրության կենտրոնում, քանի որ նաեւ դրանցից է ուղղակիորեն կախված բանակի մարտունակությանը։