ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Twitter–ում գրել է, որ պետքարտուղարի պաշտոնի թեկնածուի անունը կհայտնի դեկտեմբերի 13-ին, փոխանցում է BBC-ն։
Ապագա կառավարության առանցքային պաշտոնի թեկնածուների շուրջ քննարկումներն ԱՄՆ-ում արդեն մի քանի շաբաթ է շարունակվում են։
Հավանական թեկնածուներն էին համարվում նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին, Թենեսիի սենատոր Բոբ Կորկերը, նաեւ ExxonMobil նավթային կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլերսոնը։
Վերջինը անցած շաբաթ երկու անգամ հանդիպել է Թրամփի հետ։ Թիլերսոնը հայտնի է որպես Մոսվայի հետ ավելի սերտ հարաբերությունների կողմնակից։ Fox News -ին տված հարցազրույցում Թրամփը հայտնել էր, որ Ռուսաստանի հետ Թիլերսոնի լավ հարաբերությունները դիտարկում է որպես նրա առավելություն պետքարտուղարի պաշտոնին թեկնածությունն ընտրելիս։





























