Հրաշք կնոջը (Wonder Woman)՝ ամերիկյան կոմիքսների մտացածին հերոսուհուն, ուրբաթ՝ դեկտեմբերի 16-ին, «կհանեն» Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպանի պաշտոնից: 2017-ին կանանց եւ աղջիկների իրավունքների արշավի համար նրան խորհրդանիշ դարձնելու որոշումն ընդունվել էր գրեթե երկու ամիս առաջ, սակայն քննադատության տարափի պատճառով որոշվել է, որ ավելի լավ է այս գաղափարից հրաժարվել: Այս մասին հայտնել է ՄԱԿ ներկայացուցիչը:
Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի անունով օնլայն միջնորդագիրը՝ թկնածությունը վերանայելու մասին, ստորագրել է մոտ 45 հազար մարդ: Նրանք կարծում են, որ «փարթամ կրծքով, աներեւակայելի չափերի սպիտակամորթ կիսամերկ կինն» արժանի չէ գենդերային հավասարության համար պայքարի խորհրդանիշ լինելուն:
Հրաշք կինն առաջին անգամ հայտնվել է All Star Comics կոմիքսի 8-րդ թողարկման մեջ:





























