ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մինչեւ 2017-ի հունվարի 20-ը կհեռանա իր բիզնեսից։ Այս մասին Թրամփը հայտնել է իր միկրոբլոգում։ «Չնայած օրենքն ինձ դա չի պարտավորեցնում, բայց ես կհեռանամ իմ բիզնեսից մինչեւ հունվարի 20-ը, որպեսզի կենտրոնանամ նախագահի պարտականություններիս վրա»,- նշել է նա։

Թրամփի խոսքով, իր բիզնեսը կառավարելու են որդիները՝ Դոնն ու Էրիկը, նաեւ գործադիր տնօրենները։ «Ոչ մի նոր գործարք չի կնքվելու քանի դեռ ես նախագահ եմ»։ Թրամփը նաեւ հայտնել է, որ մոտ ժամանակներս մամուլի ասուլիս կտա բիզնեսի, աշխատակազմում նշանակումների ու այլ հարցերի շուրջ։