Սաուդյան Արաբիայում ոստիկանները կնոջ են կալանավորել «բարեվարքության կանոնների խախտման» համար, քանի որ նա հանել էր աբան՝ մուսուլմանական ավանդական թեւքերով երկարափեշ զգեստ: Arabian Business-ը հայտնել է, որ կինն աբան հանել է Էր Ռիադի գլխավոր փողոցում:
Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ կինը կալանավորվել է մայրաքաղաքի փողոցներից մեկում՝ իրականացնելով համացանցում հրապարակած իր կոչը: Տեղական լրատվամիջոցները կնոջ լուսանկարը հրապարակել են առանց աբայի՝ ռետուշավորելով մարմնի մերկ հատվածները: Նշենք, որ լուսանկարում կինը մինչեւ կոճերը հասնող երկար վարդագույն զգեստի վրա բաճկոն էր հագել:





























