Rolex շվեյցարական ընկերությունը ներկայացրել է Oyster Perpetual Datejust Pearlmaster նոր ոսկերչական մոդելը, հայտնում է Lenta–ն։ Ժամացույցը բազմիցս ստուգումներ է անցել, որոնցից հետո նրան գերճշգրիտ ժամանակաչափի կարգավիճակ է շնորհվել։
Մոդելը ներկայացված է 2 տարբերակով՝ 34 եւ 39 մմ տրամագծով կորպուսով՝ սպիտակ ոսկուց եւ 5-շարանոց թեւնոցով։ Ժամացույցի զարդարման համար ավելի քան 1.5 հազար ադամանդ է պետք եղել։ Թանկարժեք քարերը շրջանակում են թվատախտակը եւ թեւնոցը։ Oyster Perpetual–ի վրա շափյուղայից ապակի է տեղադրված, որը պաշտպանում է քերծվածքներից։





























