Թուրքիայում ձերբակալվել են քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորներ Չաղլար Դեմիրելը եւ Բեսնե Քոնջան։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ձերբակալված քուրդ պատգամավորները մեղադրվում են ահաբեկչական կառույցին օգնելու մեջ։  Դատարանը ձերբակալման որոշման մեջ նշել է, թե պատգամավորները ծանուցում ստանալուց հետո չեն ներկայացել դատարան, ուստի ձերբակալման որոշում է կայացվել։