39-ամյա Վարդանուշ Գ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել էր, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 35.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 19-ամյա Մարիամ Գ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին եւ խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն:





























