Ամերիկացին 1 մլն դոլար է ծախսել սմարթֆոնների համար նախատեսված Game of War խաղի համար։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Holt  ընկերության հաշվապահ Քեւին Լի Քոն, չարաշահելով իր լիազորությունները, հարյուրավոր չարտոնված գործողություններ է իրականացրել կրեդիտ քարտերի հետ, իսկ հետո կեղծել է փաստաթղթերը։ Մեղքը ճանաչելու մասին համաձայնության շրջանակում 45-ամյա ամերիկացին իրեն մեղավոր է ճանաչել փողեր լվանալու եւ խարդախության մեջ։

Ընդհանուր առմամբ նա ընկերությանը պետք է 4542236 դոլար փոխհատուցում վճարի, իսկ նրան մինչեւ 20 տարվա ազատազրկում է սպառնում։ ԳՈղացած գումարով նա իր համար շքեղ մեքենաներ է գնել, մեկնել հանգստի, պլաստիկ վիրահատություն արել եւ դարձել գոլֆ ակումբի անդամ։ Իսկ մեկ մլն դոլարն էլ նա ծախսել է Game of War խաղի համար։