Եվրամիությունը առաջիկայում կչեղարկի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, լրագրողներին ասել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Կառլո Նաթալեն, փոխանցում է «Sputnik-Գրուզիա»-ն:
«Մենք նորություններ ենք սպասում Բրյուսելից, որտեղ այսօր հանդիպում է նշանակված: Անցյալ շաբաթ կարեւոր քայլ կատարվեց, երբ Եվրախորհրդարանը, Խորհուրդը եւ Եվրահանձնաժողովը համաձայնության եկան նոր համակարգի շուրջ, որն ուղղակիորեն կապված չէ Վրաստանի հետ, չնայած կարեւոր է առանց վիզայի ռեժիմի համար: Ես համոզված եմ, որ առանց վիզայի ռեժիմը մոտ ապագայում հնարավոր կդառնա»,- ասել է Նաթալեն:





























