Ամերիկացի զինվորականների տարօրինակ «սխալները» նորություն չեն, դրանք տեղի են ունեցել եւ Երկրորդ համաշխարհայի պատերազմի ժամանակ, եւ դրանից հետո։ Այս մասին հայտնել է քաղաքագետ Կարինե Գեւորգյանը՝ NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ամերիկացի զինվորականների սխալ հարվածները դաշնակիցներին ու խաղաղ բնակչությանը։

«Այնպիսի տպավորություն է, որ Մերձավոր արեւելքում ամերիկացի զինվորականների գործողությունների վրա շատ ուժեղ անդրադառնում են իրադարձությունները նրանց երկրում, Պենտագոնի, ԿՀՎ-ի ու ԿԴԲ-ի միջեւ պառակտումը, ինչն էլ իր հերթին խախտումներ է առաջացնում տեղեկությունների  փոխանցման գործընթացում։

«Սակայն խնդիրը միայն պառակտումը չէ։ Իրականում ամերիկացիները երեւելի զինվորներ չեն ու նման «սխալներ» եղել են այդ թվում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1944-ին ամերիկացիները ռմբակոծել են խորհրդային շարասյունները Ռումինիայում, բազմիցս սխալմամբ մարտի մեջ են մտել խորհրդային օդաչուների հետ»,- նշել է Կարինե Գեւորգյանը։

Միաժամանակ, քաղաքագետը նշել է նման «սխալների» տարօրինակ օրինաչափությունը․ «Այդ դեպքում ամերիկացիների ինչի՞ն է պետք այդքան շատ սարքավորումներ Իրաքում (որտեղ վերջերս ամերիկյան կողմի «սխալի» պատճառով մոտ հարյուր քուրդ զինվորական է զոհվել-խմբ․)։ Ամերիկացիները ոչ մի անգամ չեն սխալվել ի վնաս իրենց սեփական զորքերի՝միայն ի վնաս դաշնակիցների կամ խաղաղ բնակչության։ Հետո ասում են «կներեք, սխալվել ենք», ու միջադեպը համարվում է սպառված։