Ով որ հարկ է վճարում, գիտի, որ «Զինծառայողների կյանքին կամ առողջության պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը կպնում է յուրաքանչյուրի գրպանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ազգային ժողովում հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադռանալով  «Զինծառայողների կյանքին կամ առողջության պատճառված վնասների հատուցման օրենքի նախագծի» շրաջանում  1000 դրամ աջակցությունը կամավոր դարձնելու առաջարկին։

«Անընդհատ բերվում էր «Մարտիկ» հիմանդրամի օրինակը, որը կարծես թե  ստրվերել էր այս գաղափարախոսությունը։ Ես ուսումնասիրել եմ հրապարակված հաշվետվությունները եւ պետք է ձեզ ասեմ, որ  պատկերը բավականին մտահոգիչ էր,  պարզ պատճառով, որ երկար տարիների գործունեության ընթացքում նվիրատուները չեն գերազանցել 7000 ը եւ  նրանք եղել են զինծառայողների ընտանիքներից»։ Նշեմ, որ հավաքագրված գումարը 1 մլմի, 200 հազար դոլար է, որն անձեռնմխելի է դրված է բանկերում, հաշիվներում եւ մայր գումարից որեւէ կոպեկ չի ծախսվել,  ինչպես նախատեսված էր հիմանդրամի կանոնակարգում։ Հիմանդրամի դրամագլխից ստացվող գումարից որոշակի աջակցություն սոցիալապես լուրջ խնդիր ունեցող կամ զհված զինծառայողների ընտանիքներին կամ զինհաշմանդամներին է տրամադրվել։ Հրապարակված հաշվետվություններով դժվար է ծախսերի արդյունավետությունը գնահատել հրապարակված հաշվետվություններով, բայց որ կատարվել են կանոնադրությամբ, ակնհայտ երեւում է հրապարակված հաշվետվություններից»,-մանրամասնել է պաշտպանության նախարարը։

 Նա շեշտել է, որ «Մարտիկ» հիմնադրամի մասին մանրամասնելով՝ փորձում է ցույց տալ, որ ակնհայտ թվացող  լուծումը    դեռեւս ամենարդյունավետը չէ։

«Սա հնչեցնում եմ, որ ցույց տամ՝ միշտ չի որ ակնհայտ թվացող լուծումը ամենաարդյունավետն է։  Կարելի էր բյուջեում վերանայելով հոդվածներ գտնել հնարավարություններ ստեղծել այս նույն դրամագլուխը տանել դնել որպես ապահովագրական վճար, դրա անհրաժեշտության դեպքում։ Սակայն մենք այլ մոտեցում ենք ընտրել․ կարեւորելով գաղափարը առանձին տողով հնարավորություն ենք ստեղծել յուրաքանչյուր քաղաքացու համար, որ  ապրիլին ցուցաբերել էին կամք, ավելի կոնրետ կազմակերպված եւ իրավական ձեւակերպմամբ հնարավոր լինի պարբերաբար բնույթ հաղորդել դրան։  Ով որ հարկ է վճարում, յուրաքանչյուրը գիտի, որ օրենքը կպնում է յուրաքանչյուրի գրպանին»,-ասել է նախարարը՝ խնդրելով դահլիճին զերծ մնալ դեմ քվերակելուց, ձեռնպահ  քվեարկեն կամ չմասնակցեն քվերակությանը։