Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ պրոտերոզոյան դարաշրջանում Երկրի պատմության մեջ ամենասաստիկ սառցակալումից հողագնդի ելքն ուղեկցվել է գլոբալ թթվային անձրեւներով եւ փոթորիկներով: Այս մասին հայտնում է Lenta-ն:
Մասնագետներն այսպիսի եզրակացության են հանգել կատարելով մագնիումի իզոտոպերի անալիզ, որոնք հայտնաբերվել են Չինաստանի հարավարեւելյան Հունան նահանգի սառցե ապառաժոտ ապարներում: Գիտնականների հետազոտած նմուշներն ուժեղագույն էրոզիայի հետքեր են կրում, որը տեղի է ունեցել 600 մլն տարի առաջ:
Գիտնականների կարծիքով՝ լեռնապարների ձեւախախտումը առաջացել է քիմիական ինտենսիվ քայքայմամբ, որը տեղի է ունեցել ջրի, ածխաթթվային գազի եւ թթվածնի ազդեցությամբ: Մասնագետների գնահատականներով՝ մոլորակի վրա թթվային անձրեւների ժամանակաշրջանը տեւել է մի քանի 100 հազար տարի եւ նպաստել է սառցակալման ավարտին:





























