Մեքսիկայի Հերերո նահանգի Պունտա Մալդոնդո ձկնորսական ավանի բնակիչները գետում հնագույն շնաձկան մնացորդներ են գտել, հայտնում է Mexico News Daily–ն։ Նրանք այդ մասին հայտնել են իշխանություններին, որոնք այդ մասին հայտնել են Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի աշխատակիցներին։

Մասնագետները կարծում են, որ դրանք Otodontidae տեսակի ներկայացուցիչներից մեկին՝ մեգալոդոնին են պատկանում, որը ժամանակակից սպիտակ շնաձկան նախնին է։ Սակայն դա ավելի հստակ կսահմանվի միայն քարացածությունն ուսումնասիրելուց հետո։

Հնագետ Անտոնիո էրմոսիլիոյի խոսքով՝ հնագույն կենդանին ապրել է 1.8-5 մլն տարի առաջ։ Այն մինչեւ 18 մ երկարություն է ունեցել, իսկ քաշը հասնում էր 50 տոննայի։ Գիտնականները ափսոսում են, որ հայտնաբերել են միայն կենդանու հետին մասը, քանի որ գլուխը չկա, դժվար է պարզել, կենդանու տեսակային պատկանելիությունը։ Հնագետները մտադիր են կենդանու մնացորդներն ուսումնասիրել լաբորատորիայում։