«Մարտիկ» հիմնադրամի գումարը պետք է ոչ թե ապահով պահվի բանկում, այլ ուղղվի քառօրյայի ժամանակ վիրավորված զինծառայողների բուժմանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Ասում եք՝ «Մարտիկ» հիմնադրամի գումարը ապահով ձեռքերում է: 1 միլիոն 2 հարյուր հազար դոլարը բանկերում շատ ապահով պահված է, հիմա հարց եմ տալիս՝ ինչու՞ է ապահով պահված: Երբ ապրիլյան պատերազմի ժամանակ կռված, լուրջ վիրավորումներ ստացած զինվորներն այսօր լրջագույն կարիք ունեն տարատեսակն վիրահատությունների, ոչ թե Հայաստանում, այլ՝ արտերկրում: Օրինակ Դանիելը, որը գլխի լուրջ վիրահատության խնդիր ունի: Կարծում եմ՝ այդ գումարները ոչ թե բանկերում ապահով պահել է պետք եւ ստանալ դրա տոկոսները, այլ պետք է այս կարեւոր ծարգրի համար ներդնել»,-ասաց նա: