Ամերիաբանկը եւ «Բեսթ Քարդ» ընկերությունն առաջարկում են մինչեւ 20% հետվճար (cashback)` «Այո քարտ»-ով գնումներ կատարելիս: Այս բրենդով բանկը կթողարկի Visa Classic եւ Visa Gold քարտեր: Դրանց քարտապանները կկարողնան օգտվել մինչեւ 20% հետվճարից՝ այն բոլոր  խանութներում, որոնց  հետ համագործակցում է «Բեսթ Քարդ»-ը:

Ընդ որում, այս առավելությունը կստանան ոչ միայն «Այո քարտ»-երի, ալեւ «Ամերիաբանկի» բոլոր գործող քարտապանները՝ բացառությամբ «Նվեր» եւ «Բիզնես» քարտերի: «Մնացած մեր բոլոր քարտապանների համար հետվճարը եւս լիովին հասանելի կլինի», - նշեց բանկի մանրածախ գործառնությունների բաժնի պետ Արման Բարսեղյանը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

«Տարբերությունը կլինի այն, որ Ամերիաբանկի «Այո քարտ»-ի սեփականատերերը մեզանից կստանան նվերներ, ինչպես նաեւ կկարողանան օգտվել մեր ակցիաներից՝ տարբեր տոների առիթներով: Նվերներ են նախատեսված՝ նաեւ ըստ գնումների արժեքների», - նշեց «Բեսթ Քարդ»-ի տնօրեն Մարինա Դալլաքյանը:

Դրանից բացի, Ամերիաբանկի թողարկած Visa Classic եւ Visa Gold «Այո» քարտապանները կստանան «Ռոսգոսստրախի» ապահովագրութան փաթեթ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ ayocard.am կայքում: Այնտեղ էլ կարելի է հետեւել ծրագրի մասնակից խանութնների ու վաճառքի կետերի ցանկի փոփոխություններին եւ ընդլայնումներին:

«Նշեմ, որ տնտեսումները կարող են լինել բավականին խոշոր: Օրինակ, մենք արդեն համագործակցում ենք ավտոմեքենաների վաճառքի որոշ կետերի հետ», - նշեց Դալլաքյանը:

«Այո» քարտերով հաճախորդները կկարողանան ստանալ նաեւ վարկային գծեր՝ ինչպես Ամերիաբանկի մնացած վարկային քարտերով, հավելեց Բարսեղյանը: