Կորեայի Հանրապետության հարավ–արեւելքում՝ Ուլսան քաղաքի մարզական ճամբարում, պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով վիրավորվել  է ավելի քան 20 զինծառայող, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Հաղորդվում է, որ պայթյունը հնչել է տեղական ժամանակով ժամը 11։50–ին։ Պայթյունի ժամանակ մարզումներ չեն եղել, եւ բոլոր վիրավորները հերթապահ զինծառայողներ են։ Ներկայումս 23 մարդ հիվանդանոց է տեղափոխվել։