Կահիրեի միջազգային օդանավակայանում արդեն գործում է աշխատակիցների կենսաչափական հասանելիության համակարգը: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Եգիպտոսի մայրաքաղաքի օդանավակայանում աղբյուրը:
«Միջազգային օդանավակայանում արդեն գործում է աշխատակիցների կենսաչափական հասանելիության համակարգը, որն աշխատակցի անձը նույնականացնում է մատնահետքերով եւ աչքերի ցանցաթաղանթով»,- հայտնել է նա:
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ համակարգն առայժմ բոլոր աշխատակիցներին չի ընդգրկում: «Որոշ տեխնիկական մասնագետներ դեռեւս համակարգի մեջ չեն ներառվել: Աշխատանք է տարվում բոլոր աշխատակիցներին ներգրավելու ուղղությամբ»,- պարզաբանել է նա՝ չկարողանալով հայտնել, թե երբ է նախատեսված համակարգի ամբողջական ծավալով աշխատանքի մեկնարկը:





























