ThatOneBuffDudeWhoChokedOutTheShirtlessDrunkDudeOnTheSubway նիքով Reddit օգտատերը հրապարակել է ավստրալական «Մաքդոնալդս» ռեստորաններից մեկում իր բռնած սարդի լուսանկարը, հայտնում է Lenta-ն։
«Բարի գալուս Մաքդոնալդս։ ՀԻմա մենք ըմպելիքները վաճառում ենք Ավստրալիայի համով»,- գրված է լուսանկարներից մեկի տակ, որը մի քանի ժամում 100 հազար դիտում ու 300 մեկնաբանություն է հավաքել։ Օգտատերերը միանգամից նշել են, որ երիտասարդին հաջողվել է բռնել «սեւ այրի» կոչվող սարդ, որի խայթոցը մահացու է մարդու համար։
Օգտատերերից շատերը սկսել են լուսանկարի հեղինակին հումորային խորհուրդներ գրել, նրան առաջարկելով ռեստորանների ցանցին դատի տալ «մահվան համով սառը սուրճի համար»։





























