Շվեդիայի իշխանությունները քաղաքապետարաններին խորհուրդ են տվել ավելի ինստենսիվ նախապատրաստվել հնարավոր ռազմական հակամարտությանը, հայտնում է Svenska Dagbladet շվեդական պարբերականը։

Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության հարցերով գործակալությունը ռեգիոնալ իշխանություններին ցուցումներ է ուղարկել, որոնցում նշել է ճգնաժամային իրավիճակներում ու պատերազմի սպառնալիքի ժամանակ պետական մարմինների փոխգործակցության արագությունն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Ընդ որում նշված չէ, թե ով կարող է դառնալ երկրի պոտենցիալ հակառակորդը։

Պարբերականը նշում է, որ այս ցուցումները շվեդական ղեկավարության աճող մտավախությունների առաջին վկայությունը չեն։ Անցած տարի կառավարությունը որոշել էր լրացուցիչ միջոցներ հատկացնել ազգային ինքնապաշտպանության ծրագրի ընդլայնման համար, իսկ ոչ այնքան վաղուց Ստոկհոլմը 30 տարվա մեջ առաջին անգամ ներկայացրել է «համընդգրկուն պաշտպանական ռազմավարության հասարակական նախագիծ»։