ԱՄՆ իշխանությունները որոշել են կրճատել ռազմական օգնությունը Սաուդյան Արաբիային, քանի որ տեղեկություն է ստացվել Եմենում Էր Ռիյադի մասնակցությամբ ռազմական արշավի հետեւանքով խաղաղ բնակչության շրջանում մեծաքանակ զոհերի մասին, հայտնում է Reuters–ը։
Ամերիկյան պաշտոնյաները անանունության պայմաններով ճշգրտել են, որ Վաշինգթոնը նաեւ մտադիր է դադարեցնել թագավորությանը զենքի վաճառքի գործարքները ՝ երկրի զինված ուժերի ավիահարվածների «համակարգային ո ւ համատարած» խնդիրների կապակցությամբ։
«Մենք որոշել ենք չշարունակել գերճշգրիտ ավիացիոն ռազմամթերքի վարճառքի մասով որոշ արտասահմանյան ռազմական գործարքներ»,- մեջբերում է գործակալությունը պաշտոնյաներից մեկին։





























