Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով  գլխավոր քարտուղար Յորգոս Ցիպրասը Մոսկվայում է, որտեղ հանդիպել է ԵՏՄ գործկոմի պատվիրակության հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Ցիպրասը պատվիրակության հետ քննարկել է ԵՏՄ–ի եւ ԵՄ–ի միջեւ համագործակցությունը, ԵՏՄ անդամների հետ Հունաստանի առեւտրա–տնտեսական կապերի հետագա զարգացման հնարավորությունները, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի առաջիկա այցը Աթենք։

«Հատուկ ուշադրություն է դարձվել դեկտեմբերի 15-ին Սալոնիկում կայանալիք ռուս–հունական կապերի առեւտրա–տնտեսական պալատի գիտաժողովին, որտեղ ԵՏՀ աշխատակիցները կներկայացնեն Միության նպատակներն ու խնդիրները, ինչպես նաեւ ԵՏՄ անդամների հետ Հունաստանի համար գործնական հեռանկարները եւ հնարավորությունները»,– հայտնել են ԱԳՆ–ից։