Վենեսուելայի իշխանությունները երեքշաբթի նորից փակել են Բրազիլայի հետ սահմանի անցակետերը, որպեսզի թույլ չտան, որ ավելի վաղ ֆինանսական մաֆիայի հանած 100 բոլիվար թղթադրամներով գումարային միջոցները հետ վերադառնան երկիր, հայտնում է Noticias Venezuela–ն։

Անցյալ երկուշաբթի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել էր 72 ժամով փակել Կուլումբիայի հետ սահմանը ֆինանսական մաֆիայի դեմ պայքարի համար։ Իշխանությունները ենթադրում են, որ հանցավոր խմբավորումների կողմից երկրից դուրս բերած վենեսուելական փողերը հիմա չեն հասցնի վերադառնալ երկիր եւ նոր թղթադրամներով փոխանակել։ Դեկտեմբերի 15-ից Վենեսուելայում շրջանառության մեջ է դրվում 500-20 հազար բոլիվար արժողությամբ թղթադրամներ, իսկ հարյուր բոլիվար արժեքով թղթադրամները շրջանառությունից դուրս են բերվել։

Պորտալը վկայակոչում է Բրազիլիայում Վենեսուելայի հյուպատոսարանի աշխատակցի հայտարարությունը, որի համաձայն՝ Բրազիլիայի հետ սահմանը նորից բացվել է դեկտեմբերի 14-ի կեսգիշերին։