Չինաստանի ոստիկանությունը կասեցրել է երեխաների վաճառքով զբաղվող խոշորագույն հանցավոր խմբավորման գործունեությունը երկրում։ Կալանավորվել է 157 կասկածյալ, փրկվել է 36 երեխա, ասված է Չինաստանի հանրային անվտանգության նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Խմբավորման բացահայտման գործողությունն իրականացվել է Չինաստանի այլ նահանգների եւ շրջանների իրավապահ մարմինների հետ համատեղ։
Գերատեսչության տվյալներով՝ խմբավորումը գործունեություն էր վարում 2014 թվականից։ Այս պահին երեխաներն ապահով վայրում են։





























