Մեծ Բրիտանիայի Յովիլ քաղաքի 25-ամյա բնակչուհին վնասվածք է ստացել իր նախկին ընկերոջ հարձակման հետեւանքով, փոխանցում է Informing-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Դեպքից կարճ ժամանակ առաջ Մելոդի Մունը որոշել էր խզել 27-ամյա ընկերոջ՝ Ջեյմի Միթչելի հետ հարաբերությունները: Աղջիկը նշել է, որ այլեւս չէր կարողանում հանդուրժել իր ընտրյալի ագրեսիվ պահվածքը, ինչպես նաեւ խանդի մշտական նոպաները:
Մինչդեռ երիտասարդը բաժանվելուն տրամադրված չէր եւ չէր պատրաստվում հանգիստ թողնել իր արդեն նախկին ընկերուհուն: Ագրեսիայի հերթական նոպայի ժամանակ նա ներխուժել է Մելոդիի տուն եւ նրա վրա հարձակվելով ուղղակի կծոտել է դեմքը եւ մարմինը: