Ամերիկացի գիտնականները հայտարարում են, որ առավել հաճախ դեպրեսիա է առաջանում այն մարդկանց շրջանում, որոնք երեխաների կամ տարեց մարդկանց են խնամում: Այս մասին հայտնում է Informing-ը:
Մասնագետների եզրահանգումների հիմքում հետազոտության արդյունքների տվյալներն են, որին մասնակցել է 18-ից մինչեւ 64 տարեկան 60 հազար մարդ:
Ուսումնասիրելով այդ մարդկանց հոգեբանական վիճակը՝ գիտնականները նկատել են, որ շատ հաճախ դեպրեսիա է առաջանում այն մարդկանց մոտ, որոնք բժշկության մեջ աշխատում են ծերերի եւ երեխաների հետ: Հետազոտությամբ պարզվել է, որ բուժաշխատողների 11 տոկոսը աշխատավայրում բացասական զգացումներ է ունենում: Աշխատանքի պատճառով նրանք հաճախ վատ տրամադրություն են ունենում, նաեւ դեպրեսիա է առաջանում:
Սակայն պարզվել է, որ դեպրեսիայի առաջացման ամենամեծ հավանականությունը սպասարկման ոլորտում աշխատող մարդկանց շրջանում է: Խոսքը դայակների եւ խնամողների մասին է: Դեպրեսիայի առաջացման հավանականությամբ երկրորդ տեղում մատուցեղներն են: Երրորդ տեղում՝ սեցիալական ոլորտի աշխատողները:





























