Կիեւի Սոլոմենյան շրջանում սահմռկեցուցիչ դեպք է գրանցվել: Բելոյա Ցերկովի 29-ամյա բնակիչը մայրաքաղաքում գտնվելիս սպանել եւ մասնատել է ազգականներին, որոնց հյուր էր գնացել: Informing-ի փոխանցմամբ՝ պատմությունը, սակայն, միայն սպանությամբ չի ավարտվել:

Երիտասարդը որոշել է դիակներից շոգեխաշուկ պատրաստել: Պարզվել է, որ ուտեստը եփել է կաթսաներում եւ հասցրել մի քանի տարա պահածոյացնել:

Բնակարանից եկող ահավոր հոտից հարեւանները սկսել են դժգոհել եւ անմիջապես ոստիկանություն են ահազանգել:

Երբ իրավապահները ժամանել են նշված հասցե, հանցագործը նրանց առաջ դուռը չի բացել, եւ ոստիկանները ստիպված էին այն ջարդել: Նրանց գործողության պահին բնակարանից կրակոցի ձայն է լսվել: Պարզվել է, որ մարդասպանն ատրճանակով ինքնասպան է եղել:

Նրան ճանաչողներն ասել են, որ ներփակ կյանք էր վարում, սակայն առայժմ չի պարզվել, թե ինչով էր զբաղվում:

Կիեւի ոստիկանապետ Անդրեյ Կրիշչենկոն ասել է, որ երկու տարեց մարդկանց եւ նրանց որդու մարմինների մնացորդներն իսկապես կաթսաների եւ ապակե տարաների մեջ էին: