Հոկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում Երեւանի Կասյան փողոցում անհայտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ դիմել փախուստի: Կինը տեղում մահացել է, նա երթեւեկելիս է եղել հոտիոտնի համար չնախատեսված վայրում:
Ինչպես NEWS.am-ին հաղորդեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին վթար վայրում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, Երեւան քաղաքի ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները, Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները, ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի աշխատակիցներն ու դիակ տեղափոխող բրիգադը:
Փորձագետների կողմից իրենց աշխատանքը կատարելուց հետո, դիակը տեղափոխվել է դիահերձարան, երթեւեկությունը փողոցի նշված հատվածում վերականգնվել է:
Վթարի ենթարկված կնոջ պայուսակում հայտնաբերվել է նրա անձնագիրը. նա Էրեբունի վարչական շրջանի Դիմիտրով փողոցի բնակիչ, 48-ամյա Արեւհատ Գառնիկի Մխիթարյանն է:





Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























