Թերթը տեղեկացնում է, որ «S.O.S Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, որին նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի մի ուսուսցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին ահազանգելու համար 2009-ին մեղադրանք առաջադրվեց զրպարտության, իսկ հետո՝ շահադիտական դրդումներով կատարված սուտ մատնության համար, դատի է տվել Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Նոյեմբերի 1-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, լսվելու է նրա հայցը ընդդեմ ոստիկանության. «Ալիկ Սարգսյանը խախտել է իմ անմեղության կանխավարկածը»:
Թերթը հիշեցնում է, որ ոստիկանապետը 2009-ի օգոստոսին ասուլիսում հաստատված էր համարել Մարիամ Սուխուդյանի մեղավորությունը:
Մինչդեռ վերջինիս բոլոր հայտարարությունները հաստատվեցին, եւ դատավճիռ կայացվեց մանկապիղծ ուսուցչի նկատմամբ: Մարիամ Սուխուդյանը պահանջում է փոխհատուցել իր ստացած բարոյական վնասը:





























