ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները «մեծ հավաստիությամբ» հանգել են այն եզրակացության, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելու ռուական արշավին: Այս մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերությունը հայտարարել է, որ նոր տեղեկությունների համաձայն՝ Պուտինն անձամբ է հրահանգներ տվել Դեմոկրատական կուսակցության համակարգչային համակարգերը կոտրելու հետեւանքով ստացած տեղեկությունների արտահոսքի կազմակերպման եւ նյութերի օգտագործման մասին:
NBC News-ին հետախուզությունում բարձրաստիճան աղբյուրն ասել է, որ Պուտինը միանգամից մի քանի նպատակ է հետապնդել: Այն, ինչ սկսվել է որպես Հիլարի Քլինթոնի դեմ «վենդետա», անցել է ամերկյան քաղաքականության մեջ կոռուպցիայի ցուցադրմանը եւ ԱՄՆ առանցքային դաշնակիցների միջեւ խզում առաջացնելուն՝ իմիջ ստեղծելով, որ մյուս երկրները այլեւս չեն կարող հենվել ԱՄՆ-ի վրա որպես հուսալի գլոբալ առաջնորդի», հայտարարել է աղբյուրը:
NBC-ն նշել է, որ վերջնարդյունքում ԿՀՎ-ն այն եզրակացության է եկել, որ Ռուսաստանի կառավարությունը ձգտել է Դոնալդ Թրամփի ընտրությանը: