ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի ելույթից այսօր խիստ տպավորվել էր ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Երբ Հակոբյանն իր ելույթն ավարտեց՝ խորհուրդ տալով, որ հաջորդ խորհրդարանում նախագծերը հապշտապ չընդունեն եւ այնպիսի որոշումներ կայացնեն, որը կլուծի իրենց առջեւ ծառացած խնդիրը, իր կուսակից Շարմազանովը տեղից արձագանքեց․
«Պարոն Հակոբյան, արդեն երկրորդ անգամ այնպես եք խոսում, որ հաջորդ խորհրդարանում չեք լինելու, բոլորս ուզում ենք Ձեզ տեսնենք հաջորդ խորհրդարանում, նույնիսկ Թեւան Պողոսյանը»,-ասել է Շարմազանովը։





























