Հայաստանը կմիանա Եվրահանձնաժողովի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին։ Ծրագրին միանալու հայտը հավանություն է ստացել դեկտեմբերի 15-ին կառավարության նիստում։ Հայտը հետագայում կուղարկվի Բրյուսել։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում Հայաստանը կարող է մասնակցել համատեղ դրամաշնորհային նախագծերին կինոյում, թատրոնում, գեղանկարչության, ճարտարապետության ոլորտում։