Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել թուրքական գյուղմթերքի, մասնավորապես լոլիկի եւ վարունգի ներկրման ու իրացման գործընթացը: Պետական եկամուտների կոմիտեն, կարեւորելով խնդիրը, տեղական արտադրողների հետ հանդիպում է նախաձեռնել՝ նրանց հետ քննարկելով ոլորտին առնչվող հարցերը եւ խնդրի կարգավորման ուղիները:

ՊԵԿ-ից NEWS.am_ին հայտնում են, որ ՊԵԿ նախագահի հանձնարարականով խնդիր է դրվել խիստ հսկողություն սահմանել գյուղմթերքի ներկրման նկատմամբ, գործընթացը  կազմակերպել բացառապես օրենսդրության շրջանակում` տնտեսվարողներին նախազգուշացնելով զերծ մնալ անօրինական ճանապարհով գյուղմթերքների ներկրումից: Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը հանդիպմանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել եւ հետամուտ լինել արտադրողների  ցանկացած ահազանգի, քանի որ նաեւ դրանից է կախված աշխատանքի արդյունավետությունը: Տեղական արտադրողները նույնպես կարեւորեցին ՊԵԿ-ի պատրաստակամությունը` արագ արձագանքել եւ օրենսդրության շրջանակում անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանի կարծիքով՝ արտադրողների նկատմամբ վերաբերմունքի փոխոխությունը նկատելի է. արդյունավետ համագործակցության եւ համատեղ աշխատանքի մեկնարկը տրվել է: Վստահեցնելով, որ ներկրումների ամբողջ շղթան կոմիտեի  ամենօրյա հսկողության ներքո է, ՊԵկ ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտության դեպքում նաեւ համատեղ շրջայցեր կազմակերպել:

Հաշվի առնելով Ամանորի նախաշեմին գյուղմթերքի պահանջարկի ավելացումը` ՊԵԿ-ը վստահեցնում է, որ առանձնակի հսկողություն է իրականացվելու նախատոնական եւ տոնական օրերին՝ անօրինական ճանապարհով ներկրումները կանխելու եւ բացահայտելու ուղղությամբ: