Բրիտանական Sky հեռուստաալիքը ու 21 Century Fox կորպորացիան, որը պատկանում է ամերիկացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին, համաձայնագիր են կնքել հեռուստաալիքի բաժնետոմսերի 61 տոկոսը Fox-ին վաճառելու մասին, հայտնում է BBC–ն։

Հայտնում են, որ ալիքի բաժնետերերը գործարքի արդյունքում կստանան 14-ական դոլար կանխիկ գումար յուրաքանչյուր բաժնետոմսի համար։ Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 18․5 մլրդ ֆունտ (մոտ 15 մլրդ դոլար)։ Ալիքի ամբողջական արժեքը, ըստ գնահատականների, կազմում է մոտ 23 մլրդ դոլար։ Կորպորացիան արդեն ունի բաժնետոմսերի 39 տոկոսը, իսկ 2011-ին Մյորդոկը մտադիր էր մնացածն էլ գնել։

Նա ստացել էր Բրիտանիայի կառավարության հավանությունը Sky –ը «կլանելու» համար, բայց նրա ծրագրերը ձախողվել էին մեդիամագնատի հրատարակչատան կազմում գտնվող News of the World–ի թղթակիցների կողմից հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսման շուրջ բռնկված սկանդալից հետո։

Sky հեռուստաալիքը հեռարձակում է Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Գերմանիայի ու Ավստրիայի տարածքում, դրա լսարանը մոտ 22 մլն-ի է հասնում։